Էրիկ Վայհենմայեր
Էրիկ Վայհենմայեր անգլ.՝ Erik Weihenmayer | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ կամ Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Weston High School? և Բոստոնի քոլեջ |
Մասնագիտություն | լեռնագնաց |
Կայք | erikweihenmayer.com |
Erik Weihenmayer Վիքիպահեստում |
Էրիկ Վայհենմայեր (Վայնմեյեր, Վեյենմայեր, անգլ.՝ Erik Weihenmayer, սեպտեմբերի 23, 1968, Բոուլդեր, Կոլորադո, ԱՄՆ և Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի կույր մարզիկ և ճանապարհորդ[2]։ 2015 թվականի դրությամբ` Էվերեստը հաղթահարած միակ կույր մարդը (2001 թվականի մայիսի 25-ին)։ 2002 թվականի սեպտեմբերից Վայհենմայերը կրկին համարվում է 150 արշավողներից միակ կույր մարդը, որոնք ավարտել են «Յոթ գագաթ» ծրագիրը, ինչը բաղկացած է աշխարհի բոլոր ամենաբարձր գագաթներից (2002 թվականի սեպտեմբեր)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Վայհենմայերը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում։ Կուրացել է 13 տարեկանում, սակայն թույլ չի տվել, որ իր հետ պատահածը երբևէ իրեն սաահմանափակի։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է ըմբշամարտով և հասել լուրջ արյունքների. նա ներկայացրել է իր նահանգը ազատ ըմբշամարտի ազգային առաջնությունում։ 1993 թվականին մագիստրոսի աստիճանով ավարտել է Բոստոնի քոլեջը և դարձել ուսուցիչ Arizona Phoenix Country Day School-ում։ Ֆենիքսում եղել է ըմբշամարտի մարզիչ, այնուհետև սկսկել է զբաղվել լեռնագնացությամբ և արշավային զբոսաշրջությամբ։ 2015 թվականի դրությամբ՝ Էրիկ Վայհենմեյերը համարվում է աշխարհի ամենահայտնի կույր ճանապարհորդը[2]։
Նա նաև զբաղվում է հեծանվավազքով, դահուկային սպորտով, պարաշյուտային սպորտով, դայվինգով, լողով։ 2014 թվականին իր կույր ընկերոջ` Լոննի Բիդվելլի (անգլ.՝ Lonnie Bidwell) հետ Կոլորադո գետում լողալով անցել է 277 մղոնանոց Մեծ կիրճը։
Սպորտից բացի՝ Էրիկը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ. տարածում է սպորտը, դասախոսություններ կարդում, գրքեր գրում։ Իր նվաճումների շնորհիվ նրան հրավիրվել են հեռուստատեսային ծրագրերի, հայտնվել է «Time», «Outside» եւ «Climbing Magazine» ամսագրերում։ Նա կատարել է Օլիմպիական կրակի էստաֆետը 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային պարալիմպիկ խաղերում՝ վառելով օլիմպիական ջահը[3]։ Time Magazine, ARETE Award, Helen Keller Lifetime Achievement award և Freedom Foundation’s Free Spirit Award ամսագրերի ESPY մրցանակակիրն է[4]։
Վայհենմայերը ամուսնացած է, կինը Հելենն է, ունի տղա և աղջիկ՝ Էմման և Արժունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://blog.mountainhardwear.com/erik-weihenmayer/
- ↑ 2,0 2,1 «Эрик Вайхенмайер — самый известный слепой путешественник». Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ История эстафет огня Паралимпийских игр
- ↑ About Erik Weihenmayer(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Erik Weihenmayer | Blind Adventurer(անգլ.)
- Blind Ambition Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(անգլ.)
- Blind Kayaker Erik Weihenmayer’s Quest to Run the Grand(անգլ.)
- Эрик Вайхенмайер, Слепой Искатель Приключений
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Վայհենմայեր» հոդվածին։ |
|